տուն Հասարակություն Հրդեհ գործարանի պահեստում

Հրդեհ գործարանի պահեստում

246
0

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:55-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ նախկին «Մետալո բազա» գործարանի պահեստում, այրվում է կուտակած ածուխ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այվազովսկու փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող նախկին «Մետալո բազա» գործարանի մոտ 80 քմ վարձակալած տարածքում (այժմ ծառայում է՝ որպես քարածուխի մշակման կետ) այրվում է մոտ 13 խմ քարածուխ: