տուն Քաղաքական Հայաստան Հրդեհների քանակն էապես ավելանում է. ԱԻՆ փոխնախարար

Հրդեհների քանակն էապես ավելանում է. ԱԻՆ փոխնախարար

247
0

Հրդեհների քանակն էապես ավելանում է վերջին տարիներին, օրինակ՝ 2018-ին արձանագրվել է 4345 հրդեհի դեպք, իսկ 2019-ին` 7678, այսինքն՝ 77 տոկոս աճ կա:

Այս մասին Բյուջե-2020-ի խորհրդարանական քննարկումների ժամանակ ասաց ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը:

Պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի այն հարցին, թե արդյոք փրկարար ծառայությունն ունի համապատասխան տեխնիկա վերջին շրջանում հաճախակիացած հրդեհների դեմ պայքարելու համար, Արամ Նազարյանը տեղեկացրեց, որ Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության արդյունքում 15 միլիոն դոլարի շրջանակում հրշեջ տեխնիկա է ձեռք բերվել: Բացի այդ, ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի միջոցով ՌԴ-ից 36 տեխնիկա կտրվի:

Փոխնախարարը նշեց նաև, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 2020-ի բյուջեով հատկացվել է 15 մլրդ 184 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ 2 մլրդ 615 մլն դրամով ավելի է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here