Համեմատած նախորդ տարիներիˋ այս տարի հրդեհները խոտածածկ տարածքներում բավականին նվազել են: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության ԱԻ արձագանքման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը:
2011-ին եղել է 2699 դեպք, 2012-ինˋ 1404 դեպք, 2013-ինˋ 1399 դեպք և 2014-ինˋ 800 դեպք:
«Նվազումը պայմանավորված է տեղումներով, բացի այդ նախարարությունը ամեն տարի զբաղվում է ազգաբնակչության իրազեկմամբ: Հիմնականում այն տարածքներում, որտեղ որ ամեն տարի հրկիզվել է, կամաց կամաց այդ տարածքները մշակվում, խնամվում են: Մոտ 850 հա տարածքի մասին է խոսքը, որ այս տարի այրվել է»,-ասում է Ոսկանյանը:
Նա նշում է, որ երկարատև, մեծ հրդեհներ անտառային խոտածածկ տարածքներում այս տարի չի եղել:
«Բայց վտանգի ժամկետը դեռ չի անցել: Մենք ունենք անտառային հրդեհների գագաթնակետ, որը սկսվում է հունիսի մեկից մինչև սեպտեմբերի 30-ը»,-ասում է Ոսկանյանը: