տուն Հասարակություն Հրդեհ՝ Դիլիջանի անտառում

Հրդեհ՝ Դիլիջանի անտառում

217
0

Նոյեմբերի 12-ին` ժամը 23:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Անդրանիկի թաղամասից դեպի հեռուստաաշտարակ տանող հատվածում` անտառում, հրդեհ է նկատվում:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 7 փրկարար ծառայող: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 6-րդ և 7-րդ պահաբաժինների տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 04:10-ին: Այրվել են մոտ 6 հա անտառամիջյան չորացած տերևներ, փայտի թափուկներ, մացառուտ, 30 կոճղ և 10 ծառ՝ մասամբ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ոստիկանության Դիլիջանի բաժնի 1 աշխատակից: