տուն Մամուլ «Հրապարակ». Փոփոխություններ ոստիկանության վերին Էշելոնում

«Հրապարակ». Փոփոխություններ ոստիկանության վերին Էշելոնում

118
0

հրապարակ«Երեկ լուրեր էին շրջում, թե փոփոխություններ են կատարվելու ոստիկանության վերին Էշելոնում։ Համակարգի երկարամյա աշխատող, 61–ամյա, արդեն 10 տարի՝ 2003 թ. հունվարի 1-ից փոխոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանին պատրաստվում են ուղարկել թոշակի։ Ըստ ՀՀ ոստիկանության մասին օրենքի՝ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողները կարող են ծառայել մինչև 60 տարին լրանալը, և այդ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը , կարող է երկարաձգվել մինչև երեք տարի ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։ Իսկ Հովհաննես Հունանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգված է մեկ տարով։ Սա նշանակում է, որ շուտով վրա է հասնելու կարիերայի մայրամուտը։ Մեր տեղեկություններով, այս պաշտոնի համար Վովա Գասպարյանը թեկնածուներ է փնտրում։ Արդեն շրջանառվում են մի շարք անուններ, որոնց թվում ամենահավանականը համարվում է Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի թեկնածությունը։ Երեկ խոսվում էր նաև, որ պաշտոնանկ է արվելու ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here