տուն Լուրեր «Հրապարակ».Տաքսիստի բախտ

«Հրապարակ».Տաքսիստի բախտ

136
0

1544055_580657825345784_1754082056_nՕտարերկրացի տաքսիստները Շվեյցարիայում կարող են մնալ առանց աշխատանքի: Նոր օրենքի հիմնական նպատակն է սահմանափակել օտարերկրացի տաքսիստների մուտքը երկիր: Այն միտված է պայքարելու անօրինական փոխադրումների դեմ:

 

Օրենքում նշված է, որ անօրինական փոխադրողների համար սահմանվել է Շվեյցարիայում մնալու առավելագույն ժամանակահատված` տարեկան 90 օր:

 

Օրենքը մասնավորապես կազդի ֆրանսիացի վարորդների վրա, ովքեր սպասարկում են լեռնադահուկային առողջարաններ մեկնող սահմանային գոտիների ուղևորներին:

 

Նախատեսվում է, որ 40%-ով կկրճատվի ֆրանսիացի տաքսիստների եկամուտները: Բացի վերոնշյալ օրենսդրական սահմանափակումից, որն ուժի մեջ կմտնի այս տարվա փետրվարից, Շվեյցարիայի կառավարությունը նաև  խստացնում է վարորդների դաշնային գրանցամատյանում գրանցվելու հաշվառման կարգը:

Այս և այլ նորություններ Հրապարակ օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here