«Առաջիկայում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է պատրաստվում թեկնածուական թեզ պաշտպանել։ Թեկնածուականի քննարկումը կլինի, ինչպես ընդունված է՝ բաց, դեկտեմբերի 26-ին, Պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի դահլիճում։ Ուշագրավ է, որ Տարոն Մարգարյանն ավարտել է Գյուղինստիտուտը, այժմ էլ Գյուղակադեմիայի խորհրդի պատվավոր անդամ է, սակայն որոշել է տնտեսագիտության ոլորտի գիտական թեզ գրել, այն էլ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով։
ՀՊՏՀ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հիմիկվանից դողն ընկել է Տարոնի ատենախոսության գիտական ղեկավար Կորյուն Աթոյանի «ջանը», քանի որ վախենում են, որ «պաշտպանյալը» ձախողի դիսերտացիայի պաշտպանությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։