տուն Մամուլ «Հրապարակ». Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն կարող է հիմնել

«Հրապարակ». Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն կարող է հիմնել

107
0

hraparak«Վիլնյուսից հետո բավականին երիտասարդացած Վարդան Օսկանյանը, ըստ մեր աղբյուրների, չի բացառվում, որ առաջիկայում դուրս գա ԲՀԿ-ից և ստեղծի նոր կուսակցություն՝ «Սիվիլիթասի» ու իրենց մասս-մեդիաների հենքի վրա՝ իր «տակ» հավաքելով եվրաինտեգրման ջատագովներին։

Ըստ որոշ լուրերի, Մաքսային միություն շտապող իշխանությունների համար դա ևս նպատակահարմար լուծում է՝ երկրում բալանսն ապահովելու առումով, ուստի, նոր «լվացքի գործ» չի հարուցվի, մանավանդ որ դրանով ևս մեկ նապաստակ կխփվի՝ անվերադարձորեն պատմության գրկում կհայտնվի այնտեղ դանդաղ շտապող ԲՀԿ-ն։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ մեր աղբյուրների, վերջինիս դուր չի գա այդ քայլը, բայց և ոչինչ անել չի կարող»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here