«Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտնի է իր թևավոր խոսքերով։ Նրա «եշտե սուկի »ասույթը մտել է հայկական անեկդոտների տարեգրքի մեջ։ Վերջերս նա Ռուսաստանի Կաբարդինո–Բալկարիա ինքնավար հանրապետությունից ժամանած հյուրերի հետ զրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե Բալգարիայում (Բուլղարիայում) ինչպես է վիճակը, ոնց են ապրում։ Հյուրերը նրբորեն հասկացրել են, որ իրենք Բալգարիայից չեն։ Իսկ լոռեցի գրողներից մեկին ներկայացնելիս, ով ստեղծագործում է թումանյանական ոճով, Դարբինյանը հայտարարել է՝ Թումանյանի հետիոտներից է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։