տուն Լուրեր «Հրապարակ». «Սոչիկ» չունեցողների վրա են կատարում հավելագրումները

«Հրապարակ». «Սոչիկ» չունեցողների վրա են կատարում հավելագրումները

102
0

Հրապարակ

Գազի գների շոկին դեռ չընտելացած` հայ բազմաչարչար սպառողները նոր շոկի մեջ են հայտնվել արդեն էլեկտրաէներգիայի վճարումների մասով, որոնք գրեթե գազին հավասարվել են: Ըստ լավատեղյակների, այս «թվերն» անմիջականորեն կապված են ՀԷՑ-ի վաճառքի հետ: «Էլեկտրիկներից» շատերը, ցանցը մաքրելու, «համ էլ` ով սաղ-ով մեռած» կարգախոսից ելնելով, հավելագրումներ են կատարում: Բայց իրենց ուղղված հարցերին ի պատասխան` անվրդով ասում են. «Ճիշտ ա սաղ, ոչ մի հավելագրում չկա, ձեր տանը սոչիկ դրեք՝ համոզվեք»: Բանն այն է, որ նրանք շատ լավ գիտեն` ով տանը «սոչիկ» ունի, դրանց մոտ հավելագրում չեն կատարում, «սոչիկ» չունեցողների վրա են կատարում հավելագրումները:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը