Երեկ ոստիկանական համակարգում լուրեր էին շրջանառվում, թե պաշտոնանկ է արվելու Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Զաքարյանը, ով ոստիկանապետ Վովա Գասպարյանի մտերիմներից է եւ իր հետ է եկել համակարգ: Ի դեպ, ոստիկանության առանցքային պաշտոններում հիմնականում ոստիկանապետի մտերիմներն են: Սակայն մինչեւ ուշ երեկո այս պաշտոնանկությունը տեղի չունեցավ: Մեզ հաջողվեց պարզել, որ այս լուրերի պատճառն այն է, որ ոստիկանությունում տեղի ունեցած մի ժողովի ժամանակ Վովա Գասպարյանն իրեն հատուկ ոճով խիստ դժգոհություն է հայտնել Զաքարյանի ղեկավարած ստորաբաժանման աշխատանքներից ու ժամկետ տվել իրավիճակը փոխելու համար, հակառակ դեպքում սպառնացել է նրա ստորաբաժանման ղեկավար կազմը փոխել: Այս դժգոհությունն էլ բերնեբերան տարածվել է եւ մեկնաբանվել, թե Ռոմիկի երգը երգված է:
Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում