տուն Մամուլ «Հրապարակ». Պարտքի տեղ «վաննա» են տալու

«Հրապարակ». Պարտքի տեղ «վաննա» են տալու

106
0

hraparakԱզգային փոքրամասնությունների թեման չի մարում։ Դեռ չէր չորացել Աժ պատգամավոր Մանվել Բադեյանի թևավոր մտքի թանաքը, երբ «Սինջար» եզդիական ազգային միավորումը լրատվամիջոցներին հաղորդագրություն ուղարկեց, որ «Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Սաֆարյան Լյովան, ով Արտաշատի կադաստրի պետի եղբայրն է, մի շարք եզդիների մոտ ներկայանալով որպես Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավոր, նրանցից կաթ է մթերել, իսկ երբ եկել է վճարումներ կատարելու ժամանակը, հրաժարվել է»։ Մենք կապվեցինք մխչյանցի Լևոն Սաֆարյանի հետ։ Նա ասաց. «Ի՞նչ կապ ունի Հովիկ Աբրահամյանն էս ամենի հետ, հետո՞ ինչ, որ ես էլ եմ մխչյանցի, ի՞նչ կապ ունի իմ եղբայրը, որ կադաստրի պետ է, կան համապատասխան մարդիկ, հարցը կլուծեն, ես, հա, ունեմ մթերող օբյեկտ, բայց ընկերներիցս մեկն ա աշխատացրել, տալիք-առնելիք կա, դրա փոխարեն վաննա ենք տալու»։ Ո՞ւմ եք «վաննա» տալու, ինչի՞ «վաննա»։ «Պանրի»։ Այն ունի նո՞ւյն նպատակը, ինչ ցեխի «վաննան»։ «Ոչ, ոչ, որպես փոխհատուցում ենք տալու՝ պարտքի դիմաց, գումարի դիմաց պանրի վաննա ենք տալու՝ օգտագործեն»։ Սաֆարյանի ասելով՝ իր «ընկերը» պարտք է 2 եզդու, իսկ ըստ մեզ դիմած եզդիների՝ տուժած ընտանիքները 10-ն են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here