«Մեր տեղեկություններով՝ արդեն նախնական որոշում կա Մաքսային և Եվրասիական միության շրջանակներում ստեղծել Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատ, որի մեջ կներառվեն անդամ երկրների նույնանուն կառույցները, այդ թվում և Մարտին Սարգսյանի ղեկավարության տակ գտնվող հայաստանյան Առևտրաարդյունաբերական պալատը։ Պալատի «նստավայրը», ըստ նույն պայմանավորվածության, լինելու է Երևանում։
Ու հիմա արդեն իսկ մեծ պայքար է գնում Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյաև-Տիգրան Սարգսյան-մնացյալ օլիգարխներ «տանդեմում», թե ում «մարդն» է այդ կառույցը ղեկավարելու։ Որոշ գնահատականներով՝ անձն արդեն իսկ որոշված է. նա բավականին հայտնի դեմք է, դպրոց անցած, սակայն անունը չեն հրապարակում, որպեսզի ժամանակից շուտ «չքանդեն» վերջինիս տունը ինտրիգների սովոր իշխանական զորավորների և զորավարների «թեթև» ձեռքով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։