«Սերժ Սարգպանին հարց տալու նախորդ օրը Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ պլենար նիստի ժամանակ որոշած է եղել «ջախջախիչ» հակապուտինյան հարց տալ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, սակայն չի տվել։ Փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ։ «Ես Նարիշկինի հետ հանդիպում, զրույց եմ ունեցել, պարզաբանումներ եմ պահանջել, հրապարակավ հարցը չեմ հնչեցրել, որովհետև գտա, որ նպատակահարմար է, որ առանձին իր հետ զրույց ունենամ»,– պատասխանեց նա։ Կհնչեցնե՞ք այդ հարցը, որը չի հնչել։ «ФСБ-ի հետ կապված խնդրի մասին էր խոսքը»։
Ասում են՝ ռուսական կողմը Ձեր վրա ճնշում է գործադրել, որ Դուք բոլորի ներկայությամբ՝ ի տես աշխարհի, այդ հարցը չտաք։ «Ո՞վ կարող է ինձ վրա ճնշել, ռուսական կողմին ես եմ ճնշել, նույնիսկ կարծում եմ՝ բողոք են ներկայացրել Դավիթ Հարությունյանին, որ ես նման զրույց եմ տարել իրենց հետ։ Հետո էլ, ինքս եմ որոշում՝ հարցը տամ, թե՝ ոչ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։