տուն Լուրեր «Հրապարակ».Նոր քաղաքական հեռուստանախագիծ՝ Кто? Кому? Когда?

«Հրապարակ».Նոր քաղաքական հեռուստանախագիծ՝ Кто? Кому? Когда?

220
0

 

1544055_580657825345784_1754082056_nՂարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին Գագիկ Ծառուկյանին ասել է, որ վարչապետի հետ ձեռնամատը հեռու է գնացել. կանգ առեք, ինչից հետո հրադադար է կնքվել վերջիններիս թիմերի և նրանց «տակ» գտնվող լրատվամիջոցների միջև:

 

Դրանից հետո Գ. Ծառուկյանը մեկնել է Մոնակո` Ամանորն այնտեղ անցկացնելու` ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, որը հունվարի մեկին այցելել է Սերժ Սարգսյանին` վերջինիս հոր մահվան առաջին տարվա առիթով: Ընդ որում, բացի Անվտանգության խորհրդի անդամններից, որևէ այլ մեկն այդ օրերին չի այցելում Սարգսյաններին:

 

Այնուհետև, ըստ որոշ տեղեկությունների` Հովիկ Աբրահամյանը մեկնել է Դուբայ, որտեղ հանգստանում էին Սամվել Ալեքսանյանն ու Սամվել Կարապետյանը. դա էր պատճառը, որ Հ. Աբրահամյանը բացակայում էր սուրբ Ծննդյան պատարագից:

 

Ի դեպ. սբ. Ծննդյան պատարագին նախորդող Ճրագալույցի պատարագից հետո Սերժ և Տիգրան Սարգսյանները ողջ երեկոն անցկացել են Արարատյան թեմի առաջնորդարանում, որի ընթացքում ի շարս այլոց, նրանց համար հոգևոր երգեր է երգել նաև ոչ միայն օֆշորային պատմություններից, այլև իր երգեցիկ ձայնով հայտնի Նավասարդ Կճոյանը:

 

(Կարդացեք Հրապարակի հունվարի 15-ի համարում)

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here