Նախօրեին վարչապետն աշխատանքից հեռացրել է մեկ ամիս առաջ իր կողմից նշանակված կադրին՝ կառավարության գործերի կառավարիչ Սարգիս Բաղինյանին: Նա համարվում էր Տիգրան Սարգսյանի անցանկալի կադրերից, նախկինում քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենն էր եւ ատկատների թեմաների սրման հետեւանքով էր պաշտոնանկ եղել: Հովիկ Աբրահամյանն էլ, նախկին վարչապետի «ինադու», Բաղինյանին գործի էր ընդունել: Կառավարությունից չմանրամասնեցին պատճառը, միայն ասացին. «Իր դիմումի համաձայն է ազատվել»:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը