«Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանին հարցրինք, արդեն գործի գնո՞ւմ եք, սենյակ տվե՞լ են Ձեզ։ «Սենյակ էլ են տվել, գործի էլ եմ գնում»,– անհավես ասաց պրն Բարսեղյանը։ Առավոտից իրիկո՞ւն։ «Չէ, առավոտից չէ»։
Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, ոստիկանապետի խորհրդականներից սենյակ ունի միայն գլխավոր խորհրդականը, մյուսները «տեղայնացված» են տարբեր համատեղ սենյակներում։ Ի դեպ, պարոն Բարսեղյան, մի քանի օր է՝ իշխանական վերնախավում խոսվում է, որ պարտքերի պատճառով Ձեր օբյեկտը՝ «Ռենեսանսը», Ձեզնից «վերցրել» են. համապատասխանո՞ւմ է իրականությանը։ «Ո՞վ կարող է իմ ձեռից վերցնել»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։