տուն Մամուլ «Հրապարակ». Մեծ է հավանականությունը, որ այն, ինչ չկատարվեց ՀՀ–ի ու Ղարաբաղի դեպքում,...

«Հրապարակ». Մեծ է հավանականությունը, որ այն, ինչ չկատարվեց ՀՀ–ի ու Ղարաբաղի դեպքում, կիրականանա Մոլդովայի ու Մերձդնեստրի հետ

189
0

հրապարակ«Մեծ է հավանականությունը, որ այն, ինչ չկատարվեց Հայաստանի ու Ղարաբաղի դեպքում, կիրականանա Մոլդովայի ու Մերձդնեստրի պարագայում։ Եվ որքան էլ հայաստանյան իշխանությունները պնդեն, որ ռուսական կողմը Հայաստանի վրա որևէ ճնշում չի գործադրել Մաքսային միությանն անդամակցելու հարցում, մեր տեղեկություններով, ինչպես Մերձդնեստրի, այնպես էլ Ղարաբաղի մասով Ռուսաստանը նույն բանն ասել է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն այլևս անթաքույց բանակցում-ցույց է տալիս, որ պատրաստվում է ճանաչել Մոլդովայից անկախացած Մերձդնեստրը, որպես առանձին միավոր, ինչպես ճանաչեց Հարավային Օսիան ու Աբխազիան, եթե Մոլդովան Վիլնյուսում ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը։ Հայաստանին ևս բավականին հստակ ասվել է, որ Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ղարաբաղը կմտցնի Մաքսային միության կազմի մեջ, մաքսային կետ կդնի «եվրոպական Հայաստանի» և ՄՄ անդամ Ղարաբաղի միջև՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ, եթե ՀԱՊԿ անդամ, ռուսական ռազմաբազա ունեցող Հայաստանը նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here