տուն Լուրեր «Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի տեղը ոչ ոք չգիտի

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի տեղը ոչ ոք չգիտի

94
0

ՀրապարակԱԺ-ում որեւէ մեկը «չգիտի», թե որտեղ է գտնվում Հովիկ Աբրահամյանը: Հրահանգված է չասել: Ավելին` ԱԺ «պատասխանատուները» պնդում են, թե  Հովիկն ու Սերժը միասին են, երբ գիտեն, որ Աբրահամյանը Սեուլում չէ: Որոշ տեղեկություններով` Գերմանիայի Վիզբադեն առողջարանային քաղաքում բուժզննում անցնող Աբրահամյանը ոչ միայն խոցված է Պուտինին դիմավորողների մեջ չլինելու նախագահական որոշումից, այլեւ ավանդաբար` արձակուրդների ժամանակ Սերժ Սարգսյանին ուղեկցելու պատվավոր տիտղոսը կորցնելուց: Ու որպեսզի յուրայինների մոտ չկորցնի իր հեղինակությունը, օրը մի քանի անգամ հնչեցնում են, թե նա Հայաստանից մեկնել է Ս. Սարգսյանի հետ ու կվերադառնա նրա հետ: Ի դեպ, նրա բացակայությունը բացատրվում է նաեւ նրանով, որ վերջինս չի ցանկանում իր ծանր տեղը թեթեւացնել եւ   ներքաշվել ՀՀԿ-Քոչարյան վեճի մեջ ու, Աստված մի արասցե, մեղադրվել հերթական «պերեվառոտի», Ծառուկյանի հետ տակից «միտինգին» աջակցելու մեջ:

Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here