տուն Մամուլ «Հրապարակ».Հանրապետականում հինգ հոգով յոթ երգ են երգում

«Հրապարակ».Հանրապետականում հինգ հոգով յոթ երգ են երգում

113
0

hraparak«Վ. Պուտինը եկավ-գնաց և հայրենի չինովնիկներին գցեց կրակը։ Իշխանություններն արդեն մի քանի օր է՝ հինգ հոգով յոթ երգ են երգում, նրանցից ամեն մեկը մի պարզաբանում է տալիս, թե ինչու «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսը տվեցին «Գագպրոմին»։

Պուտինի այցի օրը խորհրդարանում մեկնաբանելով այդ գործարքը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն աչքալուսանք տվեց, թե գազը կէժանանա, և այդ 20 տոկոսն էլ սուբսիդիայի դիմաց տրվեց մեր դարավոր բարեկամ երկրին: Սակայն երկու օր անց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սառը ցնցուղ պահեց Գրիգորիչի աչքալուսանքից թեթևացած զանգվածի վրա, հայտարարեց, թե այդ բաժնեմասը տրվել է ռուսներին մեր 300 միլիոն դոլար պարտքի դիմաց։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը բոլորովին այլ բան հայտարարեց, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրիելյանը երեկ անմեղսունակ կերպով խոստովանեց, որ գազի պարտքից տեղյակ չի եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here