տուն Մամուլ «Հրապարակ». Հանրայինում խնդիրները շարունակվում են

«Հրապարակ». Հանրայինում խնդիրները շարունակվում են

98
0

հրապարակ«Մոտ 2 շաբաթ առաջ եթեր մտած «Հայլուրի» աշխատակիցներն այս ընթացքում էքստրեմալ ռեժիմով են աշխատել։ Անցած շաբաթ «Կիրակնօրյա Հայլուրը» եթեր է մտել 10 րոպե ուշացումով, իսկ երեկ ժամը 5-ի «Հայլուրի» թողարկումն ընդհանրապես եթեր չի հեռարձակվել, ինչից հետո տագնապ են հնչեցրել՝ մեծ թվով մասնագետներ հրավիրել Նորք՝ խնդիրը կարգավորելու։ Փաստորեն, երկրի թիվ մեկ լրատվական ծրագիրը երկրի տնտեսության ու քաղաքականության նման խարխափում է և քանդվում։ Մենք կապվեցինք
«Հայլուրի» տնօրեն Գևորգ Ալթունյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում «Հայլուրում»։ Նա ասաց. «Տեխնիկական խնդիրներ կան, որոնք լուծելու համար ժամանակ է պետք»։ Խնդիրները նոր տեխնիկայի հե՞տ են կապված՝ հարցրինք նրան։ «Խնդիրներ լինում են, բարդ տեխնիկա է, և, բնականաբար, որոշակի ժամանակ է պետք, որպեսզի ամբողջությամբ կարողանանք շահագործել։ Բայց այն կարծիքը, որ աշխատակազմը չի կարողանում աշխատել, կամ խնդիրներ կան, այդպես չէ»։

Ալթունյանի խոսքով, ընկերությունը, որից ձեռք է բերվել տեխնիկան, տրամադրել է նաև համապատասխան մասնագետ, որը սովորեցնում է աշխատակազմին և անձնակազմին, թե ինչպես օգտվել նոր տեխնիկայից։ «Առաջիկայում ամեն բան հունի մեջ կընկնի»,–լավատեսորեն ասաց Ալթունյանը, չնայած «Հայլուրի» աշխատակիցներն այդ լավատեսությունն այնքան էլ չեն կիսում»,–Գրում է թերթը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here