Ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայի, ԲՀԿ առաջնորդի մոտ հանդիպումների մասին խոսելիս ՀՀԿ-ականները նշում են իշխանափոխության միակ օրինական ճանապարհը՝ ընտրությունները: Արդյո՞ք ընդդիմության լայնաճակատ կոնսոլիդացիայի դեպքում դա ռեալ չի դառնա, կկարողանա՞ ՀՀԿ-ն թվեր «խփել», ինչպես առաջ՝ հարցրինք ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Սադոյանին: «Ինձ չի թվում, որ տենց առանձնապես վտանգի մեջ ենք, ինձ թվում ա՝ ինչպես Հանրապետական կուսակցությունը, այնպես էլ մյուսները կմասնակցեն ընտրություններին ու կտանեն քվեների մեծ մասը»: Այսինքն՝ մտահոգություն չունեք։ «Հավատա՝ մարդկանց պետք է ամեն ինչ մտահոգի, իսկ ինչ վերաբերում է՝ կուսակցությունը չի մտահոգվում, որ ժողովրդի քվեն շատ լինի, իհարկե, մտահոգվում ա, նորմալ կուսակցությունն ու իշխանությունն ուզում ա, որ շատ քվե ունենա»:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը