«Մերղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինը Հայաստանից մեկնել է երեկոյան ժամը 10-ին։ Նրա պատվին տրված պաշտոնական ճաշը երկար չի տևել, այն ավելի շատ հիշեցրել է տղամարդկանց ակումբի հավաք, որևէ մեկը տիկնոջ հետ չի եկել, ինչպես ընդունված է նման դեպքերում, ինչպես նախատեսում է արարողակարգը։ Ճաշից հետո Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը, հանելով կարմիր փողկապները, մոտ մեկ ժամ զրուցել են «առանց փողկապների»։
Ըստ ռուսական աղբյուրների՝ Հայաստանը ողջ օրը փորձել է հնարավորինս շատ բան «քերել» Ռուսաստանից։ Պուտինը նեղ շրջանակում ասել է, որ 3 տարի հետո Հայաստանի բնակիչներն զգալու են. թե ինչպես է փոխվել իրենց կյանքը, որ Մաքսային միությունն ու «ռուսական գիծը», որի դեմ ընդվզում է հայերի մի մասը, «ճիշտ ընտրություն» էր։
Ի դեպ, հայ-ռուսական բիզնես ֆորումի ժամանակ ստեղծված Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար չի ընտրվել։ Իսկ Պուտինի հետ ժամանած Արա Աբրահամյանն ու Սամվել Կարապետյանը մեկնել են Պուտինից 1 օր անց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։