«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու հայտարարությունից հետո ԼՀԿ ղեկավարն ու անդամները պահանջում էին նրան հրաժարվել մանդատից, թեեւ օրենքը նման իմպերատիվ պահանջ չի դնում։ «ԱԺ կանոնակարգ» օրենքն արգելում է նրան որեւէ այլ խմբակցության անդամ դառնալ, բայց նա կարող է անկախ պատգամավոր լինել։ Բայց ԼՀԿ-ում հիշել են, որ Արման Բաբաջանյանն առաջադրվել է նաեւ ռեյտինգային ընտրակարգով եւ ընդամենը 374 ձայն ստացել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: