«ԱԺ–ում Սամվել Ալեքսանյանի սենյակի դռներն արդեն բաց են օր ու գիշեր։ Նա այլևս ոչ միայն գիտի իր սենյակի տեղը, այլև տևական ժամանակ է, ինչ գործավարուհի ունի՝ համեստ, գրագետ մի աղջնակ, զի Լիմինդրովիչը «բուլգար» (վուլգար) աղջիկների չի սիրում։ Որքան էլ տարօրինակ է, և ի տարբերություն Աժ գործարարների, գեներալների, որոնց շքեղ սենյակներում է սիրում լինել Ալեքսանյանը, իր սենյակը, առավել ստույգ՝ սենյակները, նույնպես շատ համեստ են կահավորված։ Բայց դե՝ Լիմինդրովիչը Լիմինդրովիչ չէր լինի, եթե կողքից մի քիչ «հողատարածք զավթած» չլիներ։ Կողքի՝ այլևս դատարկ մնացած Ռուբեն Հայրապետյանի սենյակը նա վերցրել, միացրել է իր սենյակին, գործավարը նստում է իր, ինքը կնստի Հայրապետյանի սենյակում, եթե երբևէ ջանք անի՝ այդքան ճամփան կտրի-անցնի, հասնի իր սենյակ։ «Առայժմ որևէ անգամ դեռ չի եկել»,– ասացին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: