«Ժամանակներ առաջ Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանին խնջույքի հրավիրած «տեղական արտադրության» գործարարները քեֆները լավացնելուց հետո «փարվել» են ալամ-աշխարհի հայի «դոշին» ու բողոքել Հայաստանից, բիզնես միջավայրից։ Արան էլ տարել-բերել է, թե՝ դժգոհ եք, եկեք ինձ ընտրենք նախագահ, պրծնենք։ «Բուկվալնո» 2 րոպե անց զանգել է Սերժ Սարգսյանը, թե՝ Արա՞ էդ հլը նախագահ չե՞ս։ «Պարոն նախագահ բա տեսնո՞ւմ եք ինչ արագ մեր գործարարները հասցրին ապացուցել «երկրին» ու Ձեզ իրենց նվիրվածությունը, հլը զրույցը չենք պրծել՝ տեղ հասցրին, հետո էլ բողոքում են երկրից»,- գործարարների ներկայությամբ տակից դուրս է եկել Արա Աբրահամյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։