տուն Մամուլ «Հրապարակ». Թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն «կամերաներով» նկարահանելու են Արարատի ընտրությունների ընթացքը

«Հրապարակ». Թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն «կամերաներով» նկարահանելու են Արարատի ընտրությունների ընթացքը

174
0

hraparak«Նախորդ օրը տեղի ունեցած ԳՄ նիստը բավականին երկար է տևել։ Չնայած ԳՄ-ականները մտածել են, որ թերևս անդրադարձ կլինի «Շանթի հարցին», քանզի Շանթի հայրը եղել է հայտնի ԱՄԿ-ական, նախկին քաղբանտարկյալ, այնուհանդերձ, հարցին որևէ անդրադարձ չի եղել, մի քանի խոսք Շանթի ոչ ադեկվատ «վարքի» մասին բարձրաձայնել է Ռազմիկ Զոհրաբյանը, և այդքանով խնդիրը փակվել է։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Արարատի ընտրությունները։ Ի դեպ, ներկաների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ նիստից առաջ միջանցքում կազմ ու պատրաստ սպասելիս են եղել «Կենտրոնի» օպերատորն ու լրագրողը, ինչը նշանակում է, որ նրանք նախօրոք տեղեկացված են եղել, որ Արարատի ընտրությունների հարցը քննարկվելու է ԳՄ-ում։ Հարցը ներկայացրել է ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը՝ արձանագրելով, որ իրավիճակը նորմալ է, ՀՀԿ-ականները բավականին ակտիվ աշխատել են, երկու օրից քվեարկությունն է։ Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է ՀՀԿ շանսերով։ Խոսվել է նաև այն մասին, որ ԲՀԿ ողջ թիմն ակտիվ անցուդարձի մեջ է Արարատում, իրենցից մարդ չի՞ գնալու միտինգին։ Արձանագրել են, որ տեղում «Արայիկենք» աշխատում են, իմաստ չունի, որ որևէ մեկը գնա։ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ «Արայիկենց հետ ակտիվ շփման մեջ է մշտապես»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն այդ օրը «կամերաներով» նկարահանելու են ընտրությունների ընթացքը բոլոր 7 տեղամասերում։ ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանը բավականին երկար տետատետ հանդիպում է ունեցել մարզպետ Արամայիս. Գրիգորյանի հետ։
ԳՄ-ում քննարկվել են նաև գեոքաղաքական հարցեր, այդ թվում Ալիև-Սարգսյան հանդիպմանն առնչվող, սակայն տեղն ու ժամանակը չեն նշվել։ Անդրադարձ է եղել Դավութօղլուի՝ հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող հայտնի հայտարարությանը՝ Բաքվի համաձայնությամբ պատրաստ են բացել այն, Սերժ Սարգսյանն ասել է՝ հարցի նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել և երբեք չի փոխվի։ Ինչ վերաբերում է Պուտինի ՀՀ կատարելիք այցին, այդ մասին Ս. Սարգսյանն արտահայտվել է դեռ ԳՄ մի քանի նիստ առաջ՝ ասելով. «Մաքսային միությանն առնչվող մնացած հարցերն էլ ՌԴ նախագահը կգա Հայաստան, դրանից հետո նոր ԳՄ-ում կանդրադառնանք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here