տուն Մամուլ «Հրապարակ». Երկու աշխատակազմի ղեկավար ԱԺ-ում

«Հրապարակ». Երկու աշխատակազմի ղեկավար ԱԺ-ում

90
0

hraparak«Եվ, ինչպես կառավարությունը, այնպես էլ Աժ-ն կունենա 2 աշխատակազմի ղեկավար՝ մեկը Աժ աշխատակազմի գծով, մյուսը՝ Աժ նախագահի։ Ի դեպ Աժ-ի դեպքում այս մոտեցումը կիրառելու հնարավորությունը քննարկվում էր դեռ 2008թ. թեկնածուն էլ Վիկտոր Մնացականյանն էր՝ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը, սակայն մոտեցումն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Հիմա բոլոր հիմքերը կան պնդելու, որ Նոր տարուց հետո այն կիրականացվի։ Ոմանք գտնում են, որ Հ. Աբրահամյանի «սարատնիկ» ընկեր Համիկի հետ Գուրգեն Դումանյանի «անհամաձայնություններից» հետո է ծնվել այդ իդեա-ֆիքսը՝ հասկանալի պատճառներով։ Բոլոր դեպքերում, այսօր Աժ-ում մարաթոն է, թե ով կզբաղեցնի Աժ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, որպեսզի ամենամոտը գտնվի Արգամիչին, որոշի, թե ով կարող է մուտք գործել նրա մոտ, ով՝ ոչ։ Շրջանառվում են Աբրահամյանի խորհրդականներից մի քանիսի անունները, սակայն չի բացառվում, որ նախագահականը պնդի, որ հենց Գուրգեն Դումանյանն է լինելու Աժ նախագահի աշխատակազմի ղեկավարը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here