«Երեկ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի չորրորդ թոռան՝ Ռիտայի մկրտության արարողությունը։ Հիշեցնենք՝ Ս. Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը, ամուսնացած է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ։ Գ. Հարությունյանը եղել է նաև նրանց հարսանյաց, ինչպես նաև երեկ տեղի ունեցած մկրտության կնքահայրը։ Մկրտության արարողությունից հետո իշխանական էլիտան այնուհետև հավաքվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։