«Վճռաբեկ դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը չի կարող նշանակվել, քանի որ դատավորի աշխատանքի ստաժ չունի։ Վերջինիս մանկության երազանքն է գլխավոր դատախազ նշանակվելը կամ իր նախկին՝ արդարադատության նախարարի պաշտոնին վերադառնալը։ Եթե Հրայր Թովմասյանին տանեին վճռաբեկ, և Դ. Հարությունյանը նշանակում ստանար, կանաչ լույս կվառվեր Հովհաննես Սահակյանի առաջ, ով կդառնար Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որին, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, վաղուց են պատրաստվում «մի բան տալ»։
Իսկ հիմա առավել ևս, քանի որ Գևորգ Կոստանյանի համակուրսեցին է եղել։ Մեր հարցին ի պատասխան, Սահակյանն ասաց. «Նման լուրեր տարածողներն ընդամենը պետք է կարդան օրենքի տառը, փակագծերը չեմ բացի, թող մի քիչ չարչարվեն-կարդան, իսկ ընդհանուր առմամբ, պարոն Հարությունյանն իր պաշտոնում է, աշխատում է, ես էլ, որպես ֆրակցիայի քարտուղար, աշխատում եմ իմ տեղում և բավականին լավ եմ զգում ինձ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: