տուն Մամուլ «Հրապարակ». ԵԺԿ–ից դեպի ԵՊՌ, ԲՀԿ-ի դեգերումները

«Հրապարակ». ԵԺԿ–ից դեպի ԵՊՌ, ԲՀԿ-ի դեգերումները

171
0

 

hraparak

«Մեկընդմիշտ մերժված լինելով ԵԺԿ–ից՝ օրերս Հայաստան ժամանած Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչներին ԲՀԿ-ն փորձել է համոզել, որ ճիշտ կլինի՝ ԲՀԿ-ն անդամակցի իրենց, որովհետև գաղափարական առումով իրենք միմյանց շատ մոտ են, ինչն էլ խորը տարակուսանք է առաջացրել ԵՊՌ-ի պատվիրակության անդամների մոտ. ինչպե՞ս կարոդ է մի կուսակցություն նախ հայտ ներկայացնել ԵԺԿ-ին, մերժվել, ապա մտածել, որ իրենց գաղափարակիցն է՝ նեղ միջավայրում խոսել են նրանք։

ԲՀԿ հաշվարկը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ԵԺԿ-ն ու ԵՊՌ-ն խիստ հակոտնյա են, նրանց միջև մրցակցությունը բավականին թեժ է, ինչն էլ ավելի կթեժանա առաջիկա գյարնանը սպասվող Եվրապառլամենտի ընտրությունների ժամանակ, ԵՊՌ-ն, որպեսզի վրեժ լուծի ԵԺԿ-ից, իրենց սիրով «կվերցնի»։ Հիշեցնենք, որ ԵԺԿ–ն մերժել էր ԲՀԿ-ին այն պատճառաբանությամբ, որ վերջինս հստակ զաղափարական ուղղվածություն չունի և օլիգարխի կողմից ղեկավարվող կուսակցություն է։ Ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն կանդամակցի՞ ԵՊՌ–ին, հարցրինք ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին։ «ԲՀԿ-ի օրակարգում կա նպաստելու ՀՀ-ի և Եվրոպայի գործակցության ընթացքին, փոխադարձ ինտեգրմանը՝ հանուն եվրոպական արժեքների, ինչի կբերի այդ գործակցությունը՝ չեմ կարող ասել, հավանաբար կբերի փոխինտեգրմանը, եվրոպական արժեքների դավանմանը» ,-շատ «հստակ» պատասխանեց նա»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here