«Այսօր ՀՀԿ ԳՄ նիստը տեղի չի ունենա. Սերժ Սարգսյանը երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Երիտմարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնավարման կարճ հատվածում Հակոբյանները գրեթե հասցրել են բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին «հրավիրել» մարզ՝ մի կողմից ցուցանելու մարզի, մյուս կողմից՝ իրենց կարևոր լինելու հանգամանքը։ Որոշ տեղեկություններով, հնարավոր է և, որ Սերժ Սարգսյանը Սյունիքից «անցնի» Ղարաբաղ. վերջին օրերին այնտեղ էր ողջ հայոց իսթեբլիշմենթը, որը մասնակցում էր Սամվել Կարապետյանի հովանավորությամբ կառուցված հիվանդանոցային համալիրի բացմանը։
Փաստորեն, ուրբաթ օրը նույնպես ՀՀԿ ԳՄ նիստ տեղի չի ունենա, և Գևորգ Կոստանյանի թեկնածությունն Աժ կներկայացվի՝ առանց ԳՄ ծերակույտի գլխի տմբտմբոցի՝ «ադաբրյամսի»։ ԳՄ-ականները երեկ ավելի սուրբ գործով էին զբաղված, նրանք կամ զանգահարում, կամ այցելում ու շնորհավորում էին նորաթուխ գլխավոր դատախազին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նրանցից հետ չէին մնում մյուս կուսակցությունների և «հարակից կառույցների» ներկայացուցիչները, նախորդ օրվա մեր հրապարակումից հետո Կոստանյանը շնորհավորանքների տարափին է դիմակայում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: