տուն Մամուլ «Հրապարակ». Բադեյանն անուղղելի է

«Հրապարակ». Բադեյանն անուղղելի է

116
0

hraparak«ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյաևն անուղղելի է, ոչինչ նրան դաս չի լինում՝ անգամ այն սկանդալը, որը տեղի ունեցավ օրերս խորհրդարանում և որի արդյունքում լրագրողները դիմեցին էթիկայի հանձնաժողովին՝ նրա վարքը քննելու խնդրով։

Երեկ, երբ մեր լրագրողը փորձել է Բադեյանից կարծիք լսել ինչ-որ հարցի վերաբերյալ, նա ափերից դուրս է եկել և գոռացել. «Արա, լավ, էլի, էթիկայի զգացում ունե՞ք, մի քիչ էթիկայի զգացում ունեցեք, հիվանդ մարդուն զանգել-հարցեր եք տալիս, որ ի՞նչ»։ Փաստորեն՝ «արա»-ով դիմելը պարոն Բադեյանի լեքսիկոնի անբաժանելի մասն է՝ նա այդպես է դիմում կանանց ու աղջիկներին, լրագրողներին ու պաշտոնյաներին, մեծերին ու փոքրերին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here