«Դեկտեմբերին Հայաստան ժամանող Պուտինից առաջ մոտ 5 հարյուր գործարարներ՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, Հայաստան են ժամանելու։ Այցի շրջանակներում Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու բիզնես-ֆորում, որի ընթացքում ձևավորվելու է նաև Երևանում հիմնադրվելիք Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատը։
Որոշ տեղեկություններով, արդեն Հայաստանում է Պուտինի անվտանգության աշխատակիցների առաջին խումբը, մյուսները կգան ավելի ուշ՝ «լյուկերը փակելու»։ Հիշեցնենք, որ Պուտինի Հայաստան այցից առաջ ժամանակին Երևանի բոլոր դիտահորերը զմռսել էին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։