«Սերժ Սարգսյանի հոր հուղարկավորությանը մասնակցելու է հայաստանյան ողջ էլիտան։ Մոսկվայից Երևան են եկել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, «Լյուդինգի» սեփականատեր Արմեն Շահազիզյանը, բացի Արա Աբրահամյանից։ Վերջինս գտնվում է Նահանգներում։ Երեկ Հայաստան է վերադարձել նաև Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես կմեկնի Արցախ։
Երեկ ողջ օրվա քննարկման թեման էր, թե ինչպես է ավելի նպատակահարմար եղանակային այս պայմաններում, երբ ճանապարհները որոշ տեղերում փակ են, իսկ որոշ տեղերում մերկասառույցով են պատված, Արցախ մեկնելը։ Հարցականի տակ էր նույնիսկ ուղղաթիռի տարբերակը։ Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ է մեկնելու այսօր առավոտյան, ուղղաթիռով, որովհետև միայն առավոտյան է տեսանելիությունը բավարար, եղանակը՝ թռիչքային։ Կառավարության անդամները, ըստ նախնական համաձայնության, կմեկնեն իրենց հայտնի ավտոբուսով, չնայած որոշները գտնում էին, որ այս եղանակին այդ ճանապարհներն ավտոբուսով հաղթահարել հնարավոր չէ։ Մյուսները Ստեփանակերտ են մեկնելու իրենց ավտոմեքենաներով։ Հիշեցնենք՝ Ազատ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին, հուղարկավորությունը՝ 19-ին։ Ի դեպ, շատերն արագ հետ են գալու, որովհետև ամսի 20-ին նախատեսված է Աժ արտահերթ նիստ։ Իսկ կառավարության նիստը, թերևս, կհետաձգվի։
Մեր տեղեկություններով, երեկ կառավարությունում այս հարցը քննարկվել է, և որոշել են հինգշաբթի օրվա նիստը տեղափոխել ուրբաթ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։