Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Արամ Մուղալյանի, Գագիկ Առաքելյանի, Ռոբերտ Փիլոյանի և Արթուր Քլյանի գործով դատավճիռը:
Արամ Մուղալյանը ճանաչվեց մեղավոր առաջադրված մեղադրանքներում և հանցագործությունների համակցությամբ դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Ռոբերտ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով և համաներմամբ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Գագիկ Առաքելյանը դատապարտվեց ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով, ապա համաներմամբ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Արթուր Քլյանին դատարանը դատապարեց ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով և կիրառելով համաներում ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:
Հիշեցնենք որ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում էին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով, իսկ Արթուր Քլյանը՝ միայն խուլիգանության մեջ: