Euromonitor-ը հրապարակել է աշխարհում ամենահարբեցող երկրների ցանկը։
Առաջին հորիզոնականում Էստոնիան է, որի քաղաքացիներն իրենց եկամտի 6.5 տոկոսը ծախսում են ալկոհոլի վրա։ Նրան հաջորդում է Ռուսաստանը՝ 5.8 տոկոսով, այնուհետև՝ Բելառուսը՝ 5.5 տոկոս, Պերուն՝ 5.4 տոկոս, Լատվիան և Լիտվան՝ 5.3 տոկոս։ Ընդհանուր առմամբ, աշխարհում մարդիկ միջինը իրենց եկամտի 1.5 տոկոսը ծախսում են ալկոհոլի վրա։
Ալկոհոլի վրա ամենամեծ գումարը ծախսել են Ֆինլանդիայի բնակիչները՝ 577 դոլար մեկ շնչին։ Ամենամեծ աճը գրանցվել է Հոնգկոնգում։ Չինաստանի վարչական այս շրջանում մեկ շնչին ընկնող գումարը 2012-ի համեմատ 201 դոլարից հասել է 325-ի։