Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը օրական մոտ 6 միլիոն դոլար է վաստակում: Դա վայրկյանում կազմում է 70 դոլար: Այդ եկամուտով նա առաջին տեղն է զբաղեցնում GMI 2013 CEO Pay Survey-ի վարկանիշային աղյուսակում: Ցուցակում տեղ են գտել ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերները:
Ցուկերբերգը գլխավորում է վարկանիշային ցուցակը՝ տարեկան 2,27 միլիարդ դոլար եկամուտով: Երկրորդը Kinder Morgan ընկերության գործադիr տնօրեն Ռիչարդ Քինդերն է, որը տարեկան ավելի քան 1,1 միլիոն դոլարի եկամուտ ունի: Ցուցակում երրորդը Sirius XM Radio-ի ղեկավար Մել Քարմազին է, որի եկամուտը կազմում է տարեկան 225 միլիոն դոլար: