Իրանի քաղաքացիական ավիացիան հրապարակել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 737 ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական հաշվետվությունը:
Ականատեսների ցուցմունքների համաձայն, ինքնաթիռն այրվել է դեռ օդում եղած ժամանակ:
«Ականատեսների վկայությամբ, հրդեհը տեսանելի է եղել օդում և տարածվել է օդանավի երկայնքով»,- ասվում է Իրանի քաղավիացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ օդաչուները տեղեկացրել են առաջացած խնդրի մասին:
Բացի այդ, հաշվետվության մեջ ասվում է, որ օդանավի անկումը գետնի վրա տեղի է ունեցել օդանավակայան վերադառնալու ճանապարհին: