«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանը:
— Պարոն Վարդանյան, Պուտինի այցից հետո ավելի հստակեցվեց Հայաստանի մուտքը Մաքսային միություն: Դուք` որպես գործարար, ինչպե՞ս եք գնահատում Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը: Ձեր բիզնեսի վրա այն ինչպե՞ս կանդրադառնա:
— Դրա մեջ վատ բան չկա: Նրանք ովքեր մաքուր, ճիշտ են աշխատում, ոչ մի վատ բան չի լինի, իսկ նրանք, ովքեր սխալ են աշխատում օրենքի դաշտում, նրանք վախենալու բան ունեն, կարծում եմ:
— Իսկ մտավախություն չունե՞ք, որ Մաքսային միություն մտնելուց հետո եվրոպական շուկայի հետ աշխատելը դժվար կլինի: Եվրոպան մաքսային խստացումներ կմտցնի:
— Իմ կարծիքով` ոչ մի խստացում էլ չի դնի Եվրոպան, որովհետև եվրոպացիները պատժամիջոցներով չեն զբաղվում, նրանք կշարունակեն աշխատել այնպես, ինչպես միշտ: Չնայած դեռ վաղ է խոսելը դրա մասին: Իսկ մենք պատրաստ ենք պայքարել մեր բիզնեսի հաջողության համար:
— Իսկ ի՞նչ վիճակում է Ձեր բիզնեսը: Դեռ մտադրություն ունե՞ք այն տեղափոխել Հայաստանից:
— Ի սկզբանե այդպիսի մտադրություն չի եղել, հիմա էլ չկա: Իսկ որ էդպիսի լուրեր հայտնվում են մամուլում, դրանք պատվերներ են, լուրջ բան չկա:
— Պարոն Վարդանյան, Դուք մի քանի անգամ, նկատի ունենալով հարկային ու մաքսային խոչընդոտները, հայտարարել եք, որ վարչապետի գլխավորությամբ Ձեզ քանի տարի է նեղում են: Դեռ կա՞ն այդ ճնշումները:
— Ես կարծում եմ, որ մեր երկրում հարկային և մաքսային կառույցների աշխատանքից կախված ա և էկոնոմիկայի վիճակը, և սոցիալական, և եթե ուզում եք` նաև արտագաղթի վիճակը: 80-90 տոկոս այդ վիճակի պատասխանատուն մաքսային և հարկային կառույցներն են: Իմ բիզնեսը ևս Հայաստանում է գտնվում և ենթարկվում է այդ բոլոր դժվարություններին, ինչպես մնացած բիզնեսները: Բայց դեռ դիմակայում ենք:
— Ձեր կարծիքով` դրանք արհեստակա՞ն խոչընդոտներ են և միտումնավո՞ր են արվում:
— Այդ հարցը ուղղեք քաղաքական դաշտին, ես չեմ կարող պատասխանել: Ամբողջ աշխարհը պաշտպանում և խթանում է տեղական արտադրողի գործունեությունը, իսկ մեր մոտ դա դեռ չկա: Ապագայում կլինի, թե ոչ, չեմ կարող ասել:
— Ձեր ընկերության հետ կապված էլ հաճախ հնչում է, որ Ձեր ձեռնարկություններումաշխատողների մեծ մասը գրանցված չէ, հաշիվ—ապրանքագրեր խանութներին չեք տալիս: Այսինքն`հարկային պարտավորություններից խուսափելու միտում կա:
— Հերթական շանտաժներն են, մի հավատացեք:
— Վերջերս Ձեր արտադրանքի հետ կապված մի քանի տհաճ դեպքեր եղան: Մի դեպքում կոնֆետի մեջսպառողը որդեր էր հայտնաբերել, մեկ այլ դեպքում քաղցրաբլիթի մեջ ինչ—որ միջատ էր եղել:Դրանք լուսանկարել և հրապարակել էին նաև մամուլով: Չե՞ք վերահսկում արտադրությանսանիտարական վիճակը:
— Ով որ դրա մասին գրում ա, պատվեր ա կատարում: Էդ ճիճուն էլ ծառի վրա ապրող ճիճու ա կամ իրանց մամաների ծոցում ապրող, հանել դրել են կոնֆետի վրա ու նկարել են: …Ես ճիշտ եմ, որ եթե Թուրքիայում ապրում են 6 հարյուր հազար հայ՝ թուրքի ազգանունով, ապա մեր Հայաստանում բավական մեծ քանակությամբ ադրբեջանցի է մնացել հայի ազգանունով, բայց դրանց աստիճանաբար կհայթայթենք, ու դուք բոլորդ դրանց կճանաչեք:
— Այսինքն` եթե մարդը բարձրաձայնում է անորակ ապրանքի մասին, ուրեմն ադրբեջանցի՞ է:
— Ես ասում եմ, որ տենց բան չկա, դա արհեստական, բայց ոչ ստեղծագործական կազմակերպված բան է: Իրենք ավելի ստեղծագործական բաներ կարող են անել, բայց էդքան խելք չունեն: Իսկ մեր ժողովուրդը մեր ապրանքը ընդունել ա, ընդունում ա ու կընդունի, քանի որ մենք որակով ենք աշխատում:
— Իսկ հիմա ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Միժամանակ շատ լարված էին:
— Իմ հարաբերությունները ՊԵԿ նախագահի հետ լրիվ անտարբեր են: Ինքը իր գործն է անում այնպես, ինչպես անում է, ես իմ գործն եմ անում: Այնպես որ, մենք իրար հետ ոչինչ չունենք կիսելու: Ձեր ասած լարվածությունն էլ չի եղել, եղել է սխալմունք իրենց կողմից, և իրենք ուղղել են էդ սխալները:
— Ինչպե՞ս են ուղղել:
— Դե դա արդեն հեռախոսով խոսելու թեմա չէ:
Մանրամասները` 1in.am — ում