տուն Քաղաքական Հրանտ Մարգարյանն ու Դավիթ Շահնազարյանը հանցակիցնե՞ր են

Հրանտ Մարգարյանն ու Դավիթ Շահնազարյանը հանցակիցնե՞ր են

284
0

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում սկանդալային հայտարարություն արեց՝ հանցավոր գործակցության մեջ մեղադրելով ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանին:

Պատգամավորը նախ նշեց, որ նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժը որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության, իշխանության առանձին կառույցների դեմ: Նրա համոզմամբ, այդ հարցում բոլոր խմբակցությունները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն:

«Շատ լավ գիտենք՝ Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 1990-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում, և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը: Պիտի չմոռանանք, թե «Դրո» կառույցն ինչի մասին էր, «31»-ի գործն ինչի մասին էր, Հոկտեմբրի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը:

Միաժամանակ պատգամավորը կոչ արեց զորակցել «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, այն խիզախ երիտասարդներին, ովքեր հաստատեցին, որ տեղի է ունեցել այդպիսի հավաք, այդպիսի հանձնարարություն՝ պետության դեմ պարտիզանական մարտեր մղելու: