տուն Լուրեր Բլոգ Հրանուշ Խառատյանի «քաղաքացիական տոնածառը» տապալվեց

Հրանուշ Խառատյանի «քաղաքացիական տոնածառը» տապալվեց

186
0

hranush-kharatyan-azgagraget-21

«Քաղաքացիական տոնածառի» իմ նախաձեռնությունը, կարելի է ասել, տապալվեց: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Չգիտեմ հանրային արձագանքի պակասից, թե այն կասեցնելու հետևողականությունից: Անձամբ ես Պատմության թանգարանի պատերին երկու «ցանկություն» էի տեղադրել, մեկը՝  «անցնող, չքացող» ցանկությամբ, մյուսը՝ ցանկալի: Դրանք պոկված են: Չեմ բացառում, որ ուրիշներն էլ են ցանկություն կախել, բայց փաստն այն է, որ դրանք հիմա չկան:

Բոլոր դեպքերում ես այսօր այս էջում տեղադրում եմ իմ «ցանկություն-մաղթանքները».

Անցնող՝ 2013թ. ծանր, հոգեմաշ տարին ետևում է: Հույս ունեմ, որ այն իր հետ տանում է Հայաստանի հասարակությունը նվաստացնող յոթ երևույթ՝ հուսախաբությունը, ընկճվածությունը, դժբախտության սպասումը, Հայաստանում անսահման ծաղկող անարդարությունը, սուտը, կեղծիքը, լկտիությունը: Եվ թող այդպես լինի:

Սկսվող՝ 2014թ. մոտնում է Հայաստան: Մաղթում եմ, որ այն Հայաստանին բերի Հայաստանի հասարակության համար յոթ կարևոր անհրաժեշտություններ՝ սեր, հավատ սեփական ուժերի նկատմամբ, անհանդուրժողականություն չարիքի նկատմամբ, վստահություն իր կարողությունների հանդեպ, կամք, նախաձեռնողականություն, միասնություն: Թող այդպես լինի»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here