Վերաքննիչ քրեական դատարանը (Ս.Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը ձերբակալվել էր սույն թվականի սեպտեմբերի 28-ին։ Համաձայն գործի նյութերի, Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու ժամանակ Փանոսյանը, զբաղեցնելով արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը, նույն նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում նոտարներին տրված բանավոր կարգադրություններով եւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ աշխատանքից ազատելու սպառնալիքով, էական վնաս է պատճառել պետության, Երեւան համայնքի, ինչպես նաեւ նշված նոտարների շահերին, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: