տուն Լուրեր Հրայր Թովմասյանը` փաստաբաններից լրացուցիչ վճար գանձելու մասին

Հրայր Թովմասյանը` փաստաբաններից լրացուցիչ վճար գանձելու մասին

122
0

Փաստաբանների դժգոհությունը, որ նրանք ամեն ամիս լրացուցիչ 5000 դրամ են վճարելու, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի համար ընկալելի է: «Դուք աշխարհում ինչ-որ երկիր չեք գտնի, որտեղ ինչ-որ մեկից լրացուցիչ գումար ուզեն՝ և ինքը չդժգոհի»,- ասաց Հ. Թովմասյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ այդ գումարները ուղղվելու են իրավաբանական օգնության ցուցաբերմանը: «Ամբողջ աշխարհում էլ հարկերի միջոցով փորձում են բյուջեն լցնել, ստեղ ևս որևէ բան ես չեմ տեսնում»,- ասաց Հ. Թովմասյանը:

Հիշեցնենք, որ փաստաբանները հայտարարությամբ էին հանդես եկել` դատապարտելով տարեկան 60 հազար դրամի լրացուցիչ վճարը` համարելով այն անիմաստ: Փաստաբանների խոսքով` նախարարությունը որևէ ծառայություն այդ գումարի դիմաց իրենց չի մատուցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here