տուն Լուրեր Հրայր Թովմասյանը տեսականորեն չի բացառում, որ Շանթ Հարությունյանի վրա բռնություն է գործադրվել

Հրայր Թովմասյանը տեսականորեն չի բացառում, որ Շանթ Հարությունյանի վրա բռնություն է գործադրվել

250
0

հրայր-թովմասյան

ԱԺ նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահանյանին, հայտնել էր, որ դեպք է արձանագրվել, երբ կոնկրետ պատգամավորների թույլ չեն տրվել այցելել ձերբակալվածների: Դեպքը եղել է իր հետ, Նիկոլ Փաշինյանին էլ, օրինակ, թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին: Հովիկ Աբրահամյանն էլ խոստացել էր անձամբ խոսել գերատեսչությունների ղեկավարների հետ եւ հասկանալ` ո՞րն է խնդիրը: Խորհրդակցությունից հետո, որին մասնակցում էր ՀՀ վարչապետը, ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը և ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արդեն ավարտվել է: Հրայր Թովմասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է տեսակցություն մի անձի հետ, որի բոլոր տեսակցությունները, քննիչի որոշմամբ, սահմանափակված են եղել, արգելք է եղել: Նրա խոսքով` օրենքով կա մեկ բացառություն, որ հնարավոր է տեսակցություն ունենալ, այն է` բացառապես այդ մարդու փաստաբանի հետ: Նախարարի խոսքով` մուտք ու ելքի իրավունքը դատապարտվածի ու կալանավորվածի հետ՝ դրանք երկու տարբեր բաներ են: Տեսակցելու համար կան հստակ ընթացակարգեր, տվյալ անձը պետք է համաձայն լինի, որ տվյալ անձինք իր հետ հանդիպեն, պետք է լինի գրավոր դիմում, պետք է առկա լինի ՔԿՀ պետի որոշումը: Կոնկրետ տվյալ պարագայում, նախարարի խոսքով, եղել է քննիչի որոշում:

Նախարարը հայտնել է, որ Փաշինյանի հայտարարության համաձայն, մի ՔԿՀ-ում թույլատրել են տեսակցություն, իսկ մյուսում չեն թողել: «ՔԿՀ պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, և եթե պարզվեն, որ խախտումներ են եղել, ուրեմն տվյալ ՔԿՀ պետը կենթարկվի համապատասխան պատասխանատվության»,- ասել է նախարարը: Այն հարցին, որ Լևոն Զուրաբյանը խորհրդակցությունից հետո դժգոհել է, որ արդարադատության նախարարը կամայականորեն է մեկնաբանում օրենքը և իրականացնում է օրենքի տարընթերցման իմիտացիա, նա պատասխանել է, որ ավելի լավ կլինի` Լ.Զուրաբյանը իրեն մեղադրելու փոխարեն, տվյալ ՔԿՀ պետի որոշումը բողոքարկի դատարան կամ դատախազություն: «Մնացածը` օդում արվող հայտարարություններ են»,- ասել է նախարարը: «Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ բռնությունները ՔԿՀ-ում ոչ միայն եղել են, այլ նաև շարունակվում են, դրա համար, իրենց թույլ չեն տվել տեսակցել Շանթ Հարությունյանին, ինչու չեք փարատում կասկածները»,-հարցին Հրայր Թովմասյանը պատասխանել է. «Դեռևս հին հույներն ասում էին, ես ամեն ինչի վրա կասկածում եմ, և եթե հիմա նա կասկածում է, ինչ եք ուզում, ասեմ ինչու է կասկածում։ Մարդը կասկածամիտ է և կարող է կասկածել: Բացառել, որ դա տեսականորեն հնարավոր է՝ ես չեմ բացառում: Ես ասում եմ կա օրենսդրական հստակ ընթացակարգ, կա բողոքարկման ինստիտուտ: Ես ձեզ կարող եմ ասել, որ ՔԿՀ-ում յուրաքանչյուրն անցնում է զննություն ու կազմվում է համապատասխան եզրակացություն։ Ցանկացած բռնության հետք, քերծվածք անգամ՝ արձանագրվում է»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here