Այսօր Թուրքիայի քաղաքաշինության և բնապահպանության նախարարի պաշտոնից հրաժարական տված Էրդողան Բայրաքթարը կոչ է արել կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիպ Էրդողանին նույնպես հրաժարականի դիմում ներկայացնել` հետևելով իր օրինակին: Ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարներից հետո նա երրորդ նախարարն է, ով հրաժարական է տվել՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ, որում ներգրավված են իրենց որդիները: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Ես հեռանում եմ նախարարի պաշտոնից և հրաժարվում եմ պատգամավորի լիազորություններից: Կարծում եմ, որ վարչապետը նույնպես պետք է հրաժարական տա», — ասել է Բայրաքթարը: