ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ անվտանգության խորհրդի նիստում անձերի վերաբերյալ քննարկում չի եղել:
Հարցին՝ ինչո՞վ է բացատրվում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը, Դավիթ Տոնոյանն ասաց՝ իրեն դրդապատճառը հայտնի չէ:
Արդյոք հրաժարական կտա պաշտպանության նախարարը: Տոնոյանն ասաց՝ հրաժարական տալու ցանկություն չունի: Ինքը կատարում է իր պարտականությունները: