տուն Լուրեր Բլոգ Հրազդանի քաղաքապետին պետք է 3 տարվա ազատազրկման դատապարտել

Հրազդանի քաղաքապետին պետք է 3 տարվա ազատազրկման դատապարտել

301
0

Աննա Շահնազարյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Երկու օր առաջ Հրազդան քաղաքի կողքով մայրուղով անցնելիս՝ տեսնում ենք մի հսկա ծխի ամպ Հրազդանի վրա… քանի որ դա դաշտերը վառելու ծխին հեչ նման չէր, զանգում եմ Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գիծ 911, մի կես ժամ ա տևում մինչև կարողանում եմ ՀՐազդանի բաժանմունքի աշխատակիցներին համոզել գոնե պատուհանից նայել ու տեսնել այդ հրդեհի նշանները: Ասում ա, էդդ քուր ջան, երևի զիբիլանոցն ա վառում, էդի տենց ա միշտ վառվում ա: Ասում եմ, լսի, զիբիլանոցը ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՂՆԵԼ ՎԱՌՎԻ, գնա հանգցրու, եթե չգնաս, զանգելու եմ ոստիկանություն: Մի հազար զանգից հետո սրանց քամակները շարժեցին տեղից, հետո ինձ հետ զանգեցին ասացին, որ զիբիլանոցը նորից վառել են, ու կրակը տարածվել ա կողքի խոտի դեզերն էլ են վառվում դրա համար տենց կրակ ա: ՀԻՄԱ, էս նյութը դնելով, ակնկալում եմ որ առնվազն 3 տարվա ազատազրկման ենթարկենք հրազդանի քաղաքապետին, ով չի լուծում քաղաքային ազբավայրի հարցը և միտումնավոր ամեն անգամ իր վերահսկողությամբ աղբը այրում են, որ աղբավայրում տեղ ազատվի, դա»:

Կից նյութը այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here