Հրաբուխների ժայթքումը դանդաղեցնում է աշխարհում գլոբալ տաքացման գործընթացը։ Այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները։ Հաղորդում է BBC-ն։
Նրանք ուսումնասիրել են համեմատաբար փոքր 17 հրաբուխների ազդեցությունը Երկիր մոլորակի մթնոլորտի վրա սկսած 2000 թվականից։ Գիտնականները նշում են, որ ժայթքման ժամանակ տեղի է ունենում ծծմբի արտանետում, ինչը խոչընդոտում է արևի ճառագայթների ներթափանցմանը մթնոլորտ։ Մինչև հիմա կլիման ուսումնասիրող գիտնականները մեծ ուշադրություն չեն դարձրել հրաբուխների գործոնին։
Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացումը դանդաղել է 1998 թվականից, չնայած աշխարհում ջերմոցային գազերի արտանետման ծավալների մեծացմանը, ինչը թույլ էր տվել որոշ հոռետեսների ասել, որ այդ ազգերն ամենևին չեն ազդում երկրի ջերմաստիճանի բարձրացման վրա։ Սակայն գիտնականները պնդում են, որ ջերմաստիճանի աճի տեմպերի նվազումը կապված են հրաբուխների հետ։