Իտալիայում հրատարակվել են կոմիքսներ, որոնց հերոսն է դարձել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը: Դրանք նախատեսված են փոքրերի համար, ովքեր նոր են ծանոթանում քրիստոնեությանը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այս գրքերում գլխավոր հերոսը ներկայացնում է աստվածաշնչյան պատմություններ: Կոմիքսներում կան մատիտներ՝ դրանք ներկելու համար: Գիտնականները պարզել են, որ լավ կոմիքսները կարող են դրական ազդեցություն ունենալ երախների վրա և օգտակար տեղեկություններ փոխանցել նրանց: